Ինքս ինձ հետ

Ինքնուրույն պետք է լինել մանկուց։ Ես փոքրիկ տարիքում այդքան էլ ինքնուրույն չեմ եղել, իսկ հիմա աշխատում եմ կատարել ամեն ինչը ինքս։ Միայնակ ես չեմ սիրում մնալ։ Սիրում եմ շրջապատված լինել ընտանիքիս և ընկերներիս հետ, բայց մտածել ինքնուրույն դա շատ կարևոր է։ Երբ ես մենակ եմ լինում, զբաղվում եմ համակարգչով և կարդում պատմվածքներ։ Գալիս է մի պահ, որ պետք է մտածես, երազես ինքդ քեզ հետ։ Մարդը պետք է լինի ինքնուրույն, որովհետև դա համարձակ քայլ է։ Երբեմն ես ինքս ինձ հետ խոսում եմ և մտածում եմ, թե նախկինում ինչ սխալ եմ կատարել, որ նորից չկրկնեմ այդ նույն սխալը։ Բոլորդ եղե՛ք ինքնուրույն և կտեսնեք, թե դա ինչքան կարևոր է։

Leave a comment